Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Երբ նախարարը հեռու է իրականությունից, մահերը դառնում են վիճակագրություն

Երբ նախարարը հեռու է իրականությունից, մահերը դառնում են վիճակագրություն
16.05.2025 | 21:11

Բանակում ոչ մարտական պայմաններում ավելի շատ զինծառայող է զոհվում, քան թշնամու կրակոցից:

Իսկ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ-ում մասնակցում է ինչ-որ կասկածելի ֆորումի՝ Պետրոսի կնոջ և ֆիկտիվ նախագահի հետ։

Երբ նախարարն այսքան հեռու է իրականությունից, մահերը դառնում են պարզապես վիճակագրություն:

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ